առ մրգային կոկտեյլները միշտ էլ ակտուալ են: Մեր խնդրանքով լավագույն բարմենները ստեղծել են հիասքանչ խմիչքների բաղադրատոմսեր' հատուկ քեզ համար:

Acqua Loca

15 մլ ռոմ
15 մլ օղի
15 մլ կարմիր գինի
15 մլ սպիտակ գինի
15 մլ նարնջի հյութ
15 մլ արքայախնձորի հյութ
15 մլ «Մարգարիտա» (մեքսիկական կոկտեյլ՝ թեքիլայով և լայմի հյութով)
Կտրտած միրգ (ինչ-որ լինի ձեռքի տակ)
Բաժակի մեջ լցրու կտրտած միրգն ու սառույցը, ավելացրու մնացած բաղադրիչներն ու խառնիր: Բաժակը զարդարիր որևէ մրգով:

Աղբյուրը' Crema ռեստորան, Նյու Յորք

Ցիտրուսային մարտինի

45 մլ Bombay Sapphire ջին
20 մլ Cointreau
1 թեյի գդալ նարնջի մարմելադ
15 մլ կիտրոնի հյութ
8 մլ մեղր
1 ձվի սպիտակուց
Բոլոր բաղադրիչները լցրու շեյքերի մեջ, սառույց ավելացրու և թափահարիր: Այնուհետև լցրու բաժակի մեջ և զարդարիր թելանման կտրած նարնջի կեղևով:

Աղբյուրը' First Food and Bar, Լաս Վեգաս, Նևադա

Cherry Cosmo

55 մլ Smirnoff Black Cherry օղի
20 մլ Cointreau
15 մլ «Սաուեր» (կիտրոնի հյութով, նարնջի կտորներով և ջինով կամ վիսկիով կոկտեյլ)
30 մլ սպիտակ լոռամրգի հյութ
Բոլոր բաղադրիչները սառույցի հետ միասին լցրու շեյքերի մեջ և լավ թափահարիր: Պատրաստի կոկտեյլը լցրու մարտինիի բաժակի մեջ և զարդարիր բալի հատիկներով:

Աղբյուրը' STK, Նյու Յորք

Սեխով անանուխի մարտինի

2 ճաշի գդալ մշկային սեխ
1 թեյի գդալ շաքարավազ
60 մլ օղի
30 մլ նարնջի հյութ
Թարմ անանուխի մի քանի տերև
Շեյքերի մեջ հարիր անանուխը, սեխն ու շաքարավազը: Ավելացրու օղի, նարնջի հյութ և սառույց: Լավ թափահարիր և լցրու բաժակի մեջ: Զարդարիր անանուխի տերևով և սեխի կտորներով:

Աղբյուրը' Quattro Gastronomia Italiana, Ֆլորիդա, Մայամի

Berri Breeze

45 մլ Absolut Berri Acai
60 մլ թուրինջի հյութ
60 մլ նռան հյութ
Բարձր բաժակի մեջ սառույց լցրու, ավելացրու բաղադրիչներն ու խառնիր: Բաժակը զարդարիր թուրինջի շերտերով:

Աղբյուրը' բարմեններ Քրիս Պատինո և Ջեյմի Գորդոն