ԱՄՆ-ում սեպտեմբերի 20-ից հնարավոր չի լինի ներբեռնել չինական TikTok և WeChat սոցցանցերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Առևտրի նախարարության հայտարարությունը:

 

Գործակալությունը հրաման կարձակի, որով սեպտեմբերի 18-ին արգելվում է ԱՄՆ քաղաքացիներին ներբեռնել WeChat մեսենջերը և TikTok-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերացնել արգելքը մինչ դրա ուժի մեջ մտնելը սեպտեմբերի 20-ի երեկոյան: