Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:
Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են ուղղել․ «Հիասքանչ»։
Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում։ Եվան պարզ սանրվածքով էր, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ «Արդեն միեւնույն է»,- հրապարակման մեկնաբանություններում ռուսերենով գրել էր նա։