Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերը սեւ-սպիտակ գունավորմամբ են։ Իննան բաց գույնի վերարկու է կրում։ Նա արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել դերասանուհուն։ «Կատարյալ գեղեցկություն», «հիասքանչ»,- գրել են նրանք։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր տաճարի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում, վառ բլուզ եւ սպորտային կոշիկներ։ «Երերույքի տաճար... Թուրքական սահմանին կից, 4րդ դար՝ հեթանոսական մեհյանի հիմքի վրա կառուցված... Անբացատրելի էներգետիկա կա էստեղ...»,- մեկնաբանություններում գրել էր նա։