Դերասանուհի Իննա Խոջամիյանը հանգստի էր մեկնել Եգիպտոս, որտեղից արդեն իսկ հասցրել է կիսվել մի քանի լուսանկարով։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, պատկերված է անապատում։ Նա երկար վերնաշապիկ-զգեստ է կրում, սպորտային կոշիկներ ու գլխաշոր։ Կադրում է հայտնվել նաեւ ուղտը։ «Сидеть, հսկա, հմայիչ արարած, сидеть»,- հրապարակումը մակագրել է հմայիչ դերասանուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Իննան հետաքրքիր հագուստ էր կրում՝ կաշվե տոպ, զոլավոր տաբատ, սեւ, երկար վերնազգեստ, խոշոր գոտի։ Դերասանուհու էջը լի էր հաճոյախոսություններով։