Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կադրեր է հրապարակել ետնաբեմից։ Դերասանուհին այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, որում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին երկար, շքեղ զգեստ է կրում։ Նա վառ շպարով է, հավաքված մազերով։ ««Երկուսով»-ի ետնաբեմից»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։ Հետեւորդներին կերպարն, ակնհայտորեն դուր է եկել. նրանք շտապել են հաճոյախոսություններ գրել։ «Սիրուն բարբի»,- նշել է օգտատերերից մեկը։
Լուսանկարը՝ @lon__94
Ավելի վաղ դերասանուհին նոր ֆոտոշարքից լուսանկարներ էր ներկայացրել։ Իննան բալետի պարուհու կերպարում էր, պատկերված էր կամրջի վրա։ Հագուստն ընդգծում էր դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ «Հոգեվիճակ»,- կադրերը մակագրել էր հմայիչ դերասանուհին։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել Իննային։ «Գեղեցկուհի Իննա», «Հիասքանչ», «Հրաշք ես ուղղակի»,- գրել էին օգտատերերը։