Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Լուսանկարը՝ @aminavagyan
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել նուրբ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Արվեստը քո մեջ… Արվեստը դու ես»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Իննան։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել Իննային։ «Ամենասիրուն ժպիտը», «տիկնիկս»,- գրել են հետեւորդները։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իննան արձակել էր մազերը, նուրբ շպարով էր։ Նա ոճային վերանզգեստ էր կրում եւ տաք շարֆ։ «Մի հատ տենց մնա՝ նկարեմ» by @hayko_hovhannisyan_»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ դերասանուհին։ Նրա էջը լի էր բազմաթիվ դրական մեկնաբանություններով։ «Հիասքանչ»,- գրել էր օգտատերերից մեկը։