Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Պետերբուրգում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բալետի պարուհու կերպարում է։ Նա սեւ զգեստ է կրում, հավաքել է մազերն ու պատկերված է քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին։ «0°C։ Մի Պետերբուրգ ու մի գիժ...։ Ցտեսություն, Պետերբուրգ»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Իննան դասական կերպարում էր։ Նա սեւ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի բլուզի հետ։ Դերասանուհին սեւ, երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էր լայնեզր գլխարկը։ «Ուրիշ մոլորակ…»,- լուսանկարը, որն արվել էր Էրմիտաժում, մակագրել էր դերասանուհին։