Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ԱՄՆ-ում։
Instagram-յան էջում հրապարկված կադրերում դերասանուհին ոճային ու հմայիչ կերպարում է։ Նա պատկերված է գիշերային քաղաքի ֆոնին, կրում է սեւ, կարճ զգեստ։ Իննան արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել. շուրթերը ներկված են կարմիրով։ «Ցտեսություն անմոռանալի ու հիասքանչ Լաս Վեգաս»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարկված լուսանկարն արվել էր Հոլիվուդի փառքի ծառուղում։ Իննան սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր վանդակավոր պիջակի հետ։ Նա սեւ երկարաճիտներ էր ընտրել լայնեզր գլխարկ ու ոճային պայուսակ։ Լուսանկարը մեկնաբանված չէր։