Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Իննան արձակել է մազերն, իսկ դիմահարդարումն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ մատանին։ Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, հրապարակումը չի մեկնաբանել։