Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Եվան մուգ գույնի զգեստ է կրում, որը բաց է մեջքի հատվածում։ Դերասանուհին նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ նուրբ շպարին։ «Հնարավոր է սիրահարվել գեղեցկությանը, բայց սիրել՝ միայն հոգին»,- լուսանկարը մակագրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր ամառային, գրավիչ կերպարում։ Եվա Բաղդասարյանը շպարված չէր։ Նա սեւ տոպ էր կրում եւ ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ Կադրին կից Եվան մենկանաբանություն չէր թողել։