Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգիչ Մարտին Մկրտչյանի կինն արտահայտիչ շպարով է։ Ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին։ Թեեւ Հռիփսիմե Հակոբյանը լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։ «Հիասքանչ»,- գրել է օգտատերերից մեկը։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին ձյունածածկ Ծաղկաձորում։ Հռիփսիմեն պատկերված էր ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի ու իրենց որդու հետ։ Հետեւորդները շտապել էին հաճոյախություններ գրել. «Գեղեցիկ ընտանիք»։