Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի, սպորտային գտաբատ է կրում, սեւ բլուզ։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան. «Շատ գեղեցիկ եք»։