Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր համերգային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինը սպիտակ տաբատ է կրում, փայլուն բլուզ եւ սպիտակ վերնաշապիկ։ Երգչուհին բարձրակրունկներ է ընտրել։ Նա հավաքել է մազերը, որպես աքսեսուար՝ խոշոր ականջօղեր ընտրել։ Հռիփսիմե Հակոբյանը լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել. «Ինչպես միշտ շքեղ», «յուրօրինակ, գեղեցիկ»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին արտահայտիչ շպարով էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Երգչուհին շքեղ սանրվածք էր ընտրել, սեւ բլուզ էր կրում։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։