Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ոճային հագուստ է կրում՝ կաշվե տաբատ, ջինսե վերնաշապիկ։ Օլյան բարձրակրունկներ է ընտրել, հավաքել մազերը։ «Նկարահումներս այսօր էլ այսպես անցան»,- մեկնաբանություններում գրել է։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Օլյան սպիտակ շապիկ էր կրում եւ ջինսե վերնաշապիկ։ Նա հավաքել էր մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ վզնոց, մատանիներ, նուրբ ականջօղեր։ «Կա աշխատելու, եւ կա սիրելու ժամանակ։ Ոչ մի այլ ժամանակ չի մնում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր հմայիչ դերասանուհին։