Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շորտ է կրում, սպիտակ շապիկ ու բեժ գույնի պիջակ։ Երիտասարդ մայրիկը երկարաճիտներ է ընտրել, լայնեզր գլխարկ։ Օլյայի ձեռքին վարդերի փնջեր են։ Մեկնաբանությունների հատվածում նա շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով շնորհավորանքների համար։ «Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների եւ ջերմ խոսքերի համար, ներողություն եմ խնդրում, որ բոլորին չկարողացա պատասխանել անձնական նամակով: Համբուրում եմ եւ շատ սիրում»,- գրել է նա։