Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջինսե շորտ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Էմմին մարզակոշիկներ է ընտրել ու արձակել մազերը։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկով։ «Ժպտա»,- հրապարակումը մակագրել է նա։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդիների ու երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ։ Լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Միջազգային»,- հրապարակումն այսպես էր մակագրել երկու երեխաների երիտասարդ մայրիկն ու օգտագործել «հայեր» հեշթեգը։