Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին ջինսե շորը է կրում, որը համադրել է վառ վարդագույն շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են նուրբ շպարն ու վզնոցը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել երգչուհին։ «Հիասքանչ»,- գրել է նրանից մեկը։

 

Ավելի վաղ Հռիփսիմե Հակոբյանը պատասխանել էր հետեւորդների հարցերին, որի ընթացքում կիսվել է նաեւ ընտանեկան լուսանկարներով։ Մասնավորապես հարցին, թե որն է իր կյանքի բանաձեւը, երգչուհին պատասխանել էր. «Միշտ լինել անկեղծ, իրական»։ Երգչուհին նաեւ համատեղ լուսանկար էր հրապարակել որդու հետ։ Երիտասարդ մայրիկն ու նրա որդին սպորտային գլխարկներ էին կրում եւ ջերմ գրկախառնված էին։