Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար հրապարակել է իր միկրոբլոգում։
Կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ է կրում, որն առնանձնանում է խորը լանջաբացվածքով։ Օլյա Հակոբյանն արձակել է մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ Դերասանուհին արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի շարք հեշթեգեր է օգտագործել, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրան. «Աննկարագրելի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շորտ էր կրում, սպիտակ շապիկ ու բեժ գույնի պիջակ։ Երիտասարդ մայրիկը երկարաճիտներ էր ընտրել, լայնեզր գլխարկ։ Օլյայի ձեռքին վարդերի փնջեր են։ Մեկնաբանությունների հատվածում նա շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա առիթով շնորհավորանքների համար։ «Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների եւ ջերմ խոսքերի համար, ներողություն եմ խնդրում, որ բոլորին չկարողացա պատասխանել անձնական նամակով: Համբուրում եմ եւ շատ սիրում»,- գրել էր նա։