Ամենահամարձակ հայուհիներից մեկը` ռուսաստանաբնակ մոդել Գայանե Բաղդասարյանը, շարունակում է գայթակղիչ լուսանկարներով սադրել իր հետևորդներին:
Այս անգամ մոդելը ներկայացել է անկեղծ լողազգեստով, որն, ինչպես նշում են հետևորդները, «կարող էր և չլինել»:
Լողավազանի մոտ արված կադրում Գայանեն առանց դիմահարդարման է, նրա վարսերն արձակված են:
«Գեղեցկուհի», «Դու աստվածուհի ես», «Սիրում եմ հանդերձանքը: Հրաշալի տեսք ունես»,- մեկնաբանություններում գրել են հետևորդները:
Բաղդասարյանի ինստագրամյան միկրոբլոգում զետեղված լուսանկարը մի քանի ժամվա ընթացքում հավանել է ավելի քան 4 հազար օգտատեր:
Նշենք, որ Գայանե Բաղդասարյանը մոդելինգով սկսել է զբաղվել 2012 թվականից: Նա 1,8 միլիոն հետևորդ ունի Ինստագրամի իր միկրոբլոգում: