Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Արփին սեւ շապիկ է կրում, արձակել է մազերը։ Նա արեւային ակնոցով է, իսկ կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեսուարը՝ ականջօղը։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկուհի», «հիասքանչ»։