Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը սեւ գույնի հագուստ է կրում։ Նա նախապատվություն է տվել ոճային պայուսակին, արձակել մազերը։ Արփի Գաբրիելյանը կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ «Մաքուր օդ»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեն է օգտագործել դերասանուհին։

 

Ավելի վաղ տեղադրված կադրերում նա սեւ զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Որպես աքսեսուար՝ Արփին փոքրիկ ականջօղեր էր ընտրել։ «Երջանիկ եղեք»,- գրել էր նա՝ մեկնաբանությունների հատվածում օգտագործելով «շնորհավոր ապրիլի 7» հեշթեգը։