27-ամյա բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Քարա Դելևինը բաժանվել է իր սիրելիից՝ 30-ամյա ամերիկացի դերասանուհի Էշլի Բենսոնից, որն առավել հայտնի է «Մեր կյանքի օրերը» և «Փոքրիկ ստախոսները» հեռուստասերիալներով:

 

Քարա Դելևինը բաց բիսեքսուալ է: Բենսոնի հետ հանդիպել սկսելուց առաջ նա հարաբերություններ է ունեցել դերասանուհի Միշել Ռոդրիգեսի հետ, երգչուհի Էնի Քլարկի, որը հայտնի է որպես St. Vincent, երկու տարի առաջ կարճատև հարաբերություններ է ունեցել Մայքլ Ջեքսոնի դստեր՝ դերասանուհի, մոդել Փերիս Ջեքսոնի հետ: Նա Էշլի Բենսոնի հետ սկսել է հանդիպել անցյալ տարվա հունիսին:

Ավելի ուշ աղջիկները նույնիսկ գրանցել են իրենց ամուսնությունը Լաս Վեգասում, այդ իսկ պատճառով այն իրավական ուժ չուներ:

 

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ աստղերի միջև հարաբերություններում միշտ վերելքներ ու անկումներ են եղել: Այս տարվա ապրիլին Քարան կարանտինի մեջ էր իր ընկերների հետ՝ Էշլիից հեռու: Այս ժամանակ էլ նրանց միջև անջրպետ է առաջացել, ու նրանք բաժանվել են։