Մարտ Բաբայանն ու նրա կինը՝ Էլենը, ամուսնալուծվելու մասին որոշում են կայացրել։ Երգիչն այդ մասին հայտնել է Instagram-յան գրառմամբ` նշելով, որ երկար է մտածել հրապարակման նպատակահարմարության մասին։
«Բայց, ցավոք, կան մի շարք ոչ այնքան հաճելի հանգամանքներ, այդ պատճառով, կարծում եմ՝ դուք՝ որպես իմ կյանքի անբաժանելի մաս, պետք է իմանաք։ Ես ու իմ ընտանիքն այժմ բարդ ժամանակներ ենք ապրում։ Ես եւ Էլենը ամուսնալուծության մասին փոխադարձ որոշում ենք կայացրել։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մեր զգացմունքներին, չչարախնդալ, մեզ միմյանց դեմ չհրահրել, անիրական պատմություններ չհորինել։ Ե՛վ ինձ, ե՛ւ նրա համար շատ բարդ եւ ցավոտ էր այս որոշումը կայացնելը»,- գրել է երգիչը։