Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության համար փաստաթղթերը վերջնականապես ներկայացրել է նախորդ շաբաթ։ Արեւմտյան լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնել ամուսնությունը լուծելու մասին նրա հայցի կրկնօրինակը։

«Քարդաշյանն այլեւս չի ցանկանում ամուսնացած լինել Ուեսթի հետ։ Այդ դեպքում պարզապես ծանրակշիռ պատճառներ չկան ընտանեկան հարաբերությունները դադարեցնելու մասին միջոցնորդությունը չբավարարելու համար։ Կասկածներ չկան, որ կողմերի ամուսնությունն այլեւս հնարավոր չէ։ Քարդաշյանը չի ցանկանում հաշտվել Ուեսթի հետ եւ ցանկանում է, որ ամուսնությունը լուծվի։ Անլուծելի տարաձայնությունները հանգեցրել են ամուսնության անշրջելի փլուզման, եւ խորհրդատվությունների կամ այլ միջոցների օգնությամբ ամուսնությունը փրկելու ոչ մի հնարավորություն չկա»,- ասված է փատաթղթերում։

Հեռուստաաստղը նաեւ նշել է, որ իր ու ռեփերի միջեւ անլուծելի տարաձայնություններ կան, ինչը նրանց հետագա միությունն անհնարին է դարձնում․ «Երկուսս էլ արժանի ենք նոր կյանք կառուցելու հնարավորության։ Այդ պատճառով ես խնդրում եմ, որ մեր ամուսնությունը լուծելու մասին իմ խնդրանքը բավարարվի»։