Ամերիկացի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը, տասը տարվա դատական գործընթացներից հետո, պաշտոնապես բաժանվել է կնոջից՝ Մարիա Շրայվերից, հայտնում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զույգը հայտարարեց իր բաժանման մասին 2011 թվականին այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին, թե Շվարցենեգերը որդի է ունեցել տնային տնտեսուհուց: Միայն ավելի քան տասը տարի անց զույգը կարողացավ հասնել պաշտոնական ամուսնալուծության:
Պորտալը նման երկարատև դատավարությունը բացատրել է «մոտիվացիայի բացակայությամբ» և գույքի բաժանման շուրջ վեճերի լուծման դժվարությամբ։ Աղբյուրների համաձայն՝ վեճի առարկան մոտավորապես 400 միլիոն դոլարն էր, և արդյունքում՝ այս ունեցվածքը գրեթե կրկնակի կրճատվել է:
Զույգն ամուսնացել է 1986 թվականին և ունի չորս երեխա։