Tert.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասաններ Դեմի Մուրը և Էշթոն Քաթչերը պաշտոնապես ամուսնալուծվել են, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Դերասանների ապահարզանը չորեքշաբթի օրը ձևակերպել է դատարանը Լոս Անջելեսում:
Դերասաններն ամուսնացել էին 2005 թվականի սեպտեմբերին: Մինչ ամուսնությունը Մուրը և Քաթչերը հանդիպում էին մոտ երկու տարի: 2011 թվականի նոյեմբերին Դեմի Մուրը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին: Այդ հայտարարությունից մեկ տարի անց Էշթոն Քաթչերը դատարան է դիմել ապահարզանի դիմումով: Փաստաթղթերում ամուսնալուծության պատճառը նշված է եղել «ամուսինների անհամատեղելիությունը»:
Շարունակությունը` այստեղ: