Հոլիվուդյան աստղ Դեմի Մուրը ստորագրել է դերասան Էշթոն Քաթչերի հետ ամուսնուլուծության փաստաթղթերը, ում հետ բաժանվել էին դեռեւս 2011 թվականին:
Ըստ The Los Angeles Times-ի, Քաթչերի եւ Մուրի միջեւ միակ խոչընդոտը շարունակում է մնալ ֆինանսական հարցը: Մուրը Քաթչերի հանդեպ դրամական պահանջներ ունի, քանի որ կարծում է, թե վերջին տարիներին դերասանի հոնորարներն ավելացել են միայն կնոջ փառքի շնորհիվ: Քաթչերը, սակայն, չի պատրաստվում Մուրի հետ կիսել իր կարողությունը (136 մլն դոլար):
Հիշեցնենք, որ Էշթոն Քաթչերն ամուսնալուծության փաստաթղթերը Լոս Անջելեսի (ԱՄՆ) դատարան է ներկայացրել անցյալ տարվա դեկտեմբերին՝ հուսալով ամուսնալուծվել ապրիլին: Դերասանը գարնանը հարսանիք է ծրագրում ամերիկյան դերասանուհի Միլա Կունիսի հետ, ում արդեն ներկայացրել է ծնողներին: