Էշլի Օլսենն այն հայտնիներից է, ովքեր անձնական կյանքը գաղտնի են պահում։ Պարզվում է՝ մի քանի ամիս առաջ նրա կյանքում ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել։ Աղջիկն առաջին անգամ մայրացել է։
Ըստ TMZ-ի ամերիկյան հրատարակության՝ Էշլին ու նրա սիրելին՝ Լուի Էյզները տղա են ունեցել։ Նրանք իրենց որդուն տվել են գեղեցիկ անունը Օտտո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի սկզբին մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Էշլի Օլսենն ամուսնացել է նկարիչ Լուի Էյսների հետ։ Ըստ լուրերի՝ զույգը համեստ հարսանեկան արարողություն է անցկացրել ընտանիքի եւ ընկերների շրջապատում։ Սիրահարներն իրենք են նախընտրում չմեկնաբանել բամբասանքները։ Սակայն մի օր պապարացիները դերասանուհուն նկատել են մատնեմատին զարդով։