Exclusive

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր հայր է դարձել։ Կինը՝ Անին, Ավետին դուստր է պարգևել։ 

BlogNews-ի հետ զրույցում հաղորդավարը ասել է, որ նորածին դստերը կնքել են Լուսե անունով՝ Լուսե Ավետի Բարսեղյան: 

Նորաթուխ հայրիկն արդեն հանդիպել է նորածին դստերը, զգացողությունները շատ են, սակայն դրանց մասին խոսել չի ցանկանում։ «Ուզում եմ զգացողություններս անձնական մնան»,- ասել է երգահանն ու հավելել, որ կինն ու դուստրն իրենց լավ են զգում։

Հիշեցնենք, որ Ավետն ու Անին ամուսնացել են դեկտեմբերին՝ Պրահայում, քանի որ, ինչպես Ավետն է նշել, այն համարում է հեքիաթային քաղաք։

Mediamall.am-ը-ը շնորհավորում է զույգին, իսկ փոքրիկ Լուսեին մաղթում հեքիաթային մանկություն։