Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը եւ «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանը ծնողներ են դարձել:
Ուրախալի լուրը նորաթուխ մայրիկը հայտնել է սոցցանցային իր էջերի միջոցով:
«Մեր ՎԱՆԸ լույս աշխարհ է եկել: Աստված պահապան մեր որդուն եւ աշխարհի բոլոր մանուկներին»,-գրել է Գոհարը: