Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Օլյան կրում է բալագույն վերնաշապիկ։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է վերնաշապիկի երանգի շրթներկով եւ արձակված վարսերով։ Իսկ հրապարակմանը կից Օլյան գրել է․ «Նկարահանումների ընդմիջումներին»։

Ամանորի նախաշեմին NEWS.am STYLE-ը ջերմ ֆոտոշարք էր իրականացրել դերասանուհի Օլյա Հակոբյանի եւ նրա որդիների՝ Էրիկի եւ Ռոբերտի հետ: Օլյան Ամանորն ասոցացնում է հրաշքի հետ. «Հրաշալի զգացողություն է այն պահը, երբ գիտես, որ առջեւում քեզ ամենալավն է սպասվում»,- ասել էր նա ու անդրադառնալով Ամանորը դիմավորելու իր նախընտրած տարբերակին՝ հավելեկ,- «Ամանորը կցանկանայի դիմավորել որեւէ տաք վայրում, որեւիցե կղզիում, բայց ամենակարեւոր նախապայմանն այն է, որ այն անցկացնեմ իմ հարազատ մարդկանց հետ»:

 

 

Հետևեք NEWS.am STYLE