Դերասանուհի Օլյա Հակոբյանը լուսանկար է հրապարակել նոր ֆոտոշարքից։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ, պուտավոր զգեստ է կրում։ Օլյան երկարաճիտներ է ընտրել ու հավաքել մազերը։ Արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Ես շնչում եմ, նշանակում է՝ սիրում եմ։ Ես սիրում եմ եւ նշանակում է՝ ապրում եմ»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բոդի էր կրում։ Օլյան արձակել էր մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Դերասանուհու էջը ողողված էր հախոյախոսություններով. «Կանացի»։ Հետեւորդները նաեւ նշել էիսն, որ Օլյային մազերի այս երանգը շատ է սազում։