Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակիված կադրերում դերասանուհին վառ գույնի, ծաղկային պրիտով զգեստ է կրում։ Օլյա Հակոբյանն այն համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ է կրում, ոճային պայուսակ ու գլխարկ։ «Վերջերս գլխարկս անպակաս է»,- հրապարակումը մակագրել է Օլյան, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել։