Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ տաբատ է կրում, վառ կարմիր վերնազգեստ։ Նա պարզ սանրվածք է ընտրել, նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Կնոջ ուժը»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել։

 

Ավելի վաղ հրապարակված կադրում հմայիչ դերասանուհին պատկերված էր Երեւանի փողոցներից մեկում, ինչի մասին նա հիշատակել էր մեկնաբանությունների հատվածում։ Օլյան կրում էր կարճ, սպիտակ երանգի զգեստ, սպորտային կոշիկներ, ժիլետ։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Իմ սիրելի Սարյան փողոցը»։