Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր համարձակ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վառ կերպարում է։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպար ընտրել. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Դերասանուհին խոշոր ականջօղեր է կրում։ «Խնամքը պետք է սկսվի սրտից։ Հակառակ դեպքում ոչ մի կոսմետիկա չի օգնի»,- Կոկո Շանելի խոսքերը մեջբերել է Օլյան։
Օրերս հրապարակված կադրերում Օլյան գրավիչ կերպարում է։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, բաց գույնի տոպ։ Դերասանուհին սեւ երկարաճիտներ է ընտրել ու հետաքրքիր սանրվածք։ Արտահայտիչ շպարն ընդգծել է Օլյա Հակոբյանի գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Հրաշք», «սիրուն»։