Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Օլյան գրավիչ կերպարում է։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, բաց գույնի տոպ։ Դերասանուհին սեւ երկարաճիտներ է ընտրել ու հետաքրքիր սանրվածք։ Արտահայտիչ շպարն ընդգծել է Օլյա Հակոբյանի գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Հրաշք», «սիրուն»։