Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Հրապարակված կադրերում դերասանուհին համաձակ ու հմայիչ կերպարում է։ Օլյան սեւ բոդի է կրում, սպիտակ խալաթ։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները հիացել են նրա կերպարով ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Գեղեցիկ ես»։
Օրերս հրապարակված կադրերում Օլյան գրավիչ կերպարում է։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, բաց գույնի տոպ։ Դերասանուհին սեւ երկարաճիտներ է ընտրել ու հետաքրքիր սանրվածք։ Արտահայտիչ շպարն ընդգծել է Օլյա Հակոբյանի գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Հրաշք», «սիրուն»։