Սուպերմոդել Իրինա Շեյքը Instagram-ում հրապարակել է Vogue ամսագրի ճապոնական տարբերակի շապիկի լուսանկարը: Նրա կերպարը բազմաթիվ օգտատերերի սովետական բանվորուհու է հիշեցրել:
Լուսանկարում նա սպիտակ վերնաշապիկով է, մուգ կապույտ թիկնոցով, որը ձգում է սև գոտին: Կերպարը լրացնում են սև գլխաշորը և զանգվածային ոսկե ականջողները:
Օգտատերերը միանգամից սկսել են քննարկել Իրինայի հանդերձանքը և այն համեմատել սովետական ժամանակաշրջանի հետ: «Սև պրոլետարիատ», «Գեղեցիկ կոմերիտուհի», «Լուսանկարը «Աշխատավորուհի» ամսագրի համա՞ր է», գրել են նրանք: