Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է British Vogue նորաձեւության ամսագրի շապիկի պրոմոյում։ YouTube-ում հրապարակված կադրերում 34-ամյա մանեքենուհին ներկայացել է միանգամայն անսովոր եւ բաց զգեստով, որը գրեթե չի թաքցնում սուպերմոդելի մարմինը:
Ընդ որում, սուպերմոդելի ձեռքին կենդանի օձ է, իսկ նրա պարանոցին օձի տեսքով վզնոց է։
Ավելի ուշ աստղն իր Instagram-ում նկարահանման տեսանյութն ավելացրել։ Հոլովակը մեծ աղմուկ է բարձրացրել։ Որոշ օգտատերեր իրենց անհանգստությունն են հայտնել վտանգավոր սողունի հետ նկարահանումների պատճառով։ Սակայն նրանց մեծ մասը հիացել է համարձակ եւ սեքսուալ ֆոտոշարքով։