Սուպերմոդել Իրինա Շեյքն իր սոցցանցերի բաժանորդների հետ կիսվել է անկեղծ լուսանկարների շարքով։

Տեղադրված նկարներում 37-ամյա Իրինա Շեյքը կեցված է ընդունել թոփլես սարերի ֆոնին։ Մոդելը կեցվածք է ընդունել ժայռերի վրա։ Նա կրում է սեւ վարտիք, որը համադրել է սեւ կաշվե սպորտային կոշիկներւ եւ երկար սպիտակ գուլպաներով։

 
 
 
View this post on Instagram

A post shared by irina shayk (@irinashayk)

«Ամենագեղեցիկ մոդելը», «Շատ տաքարյուն Շեյք», «Զարմանալի կազմվածք», «Թագուհի», «Շատ սեքսուալ», - գրել են երկրպագուները մեկնաբանություններում։

Արդեն մի քանի ամիս Իրինա Շեյքի անձնական կյանքը գտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում։ Ամառվա սկզբին տաբլոիդներում տեղեկություն հայտնվեց, որ Շեյքը սկսել է հանդիպել մոդել Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Թոմ Բրեյդիի հետ։ Օրերս People-ի լրագրողներին մոդելի մերձավոր շրջապատից ինսայդերը պատմել է, որ Շեյքի եւ Բրեդիի հարաբերությունները շարունակում են զարգանալ։

«Իրինան տպավորված է Թոմով։ Նա նրա երազանքների տղան է։ Նա սիրում է հանդիպել նրա հետ»,- պատմել է աղբյուրը։

Նա հավելել է, որ զույգն օգտագործում է ցանկացած պահ գոնե կարճ ժամանակով հանդիպելու համար։