Այն բանից հետո, երբ պարզել է, որ Իրինա Շեյքը հանդիպում է Թոմ Բրեդիի հետ, Քիմ Քարդաշյանը համոզված է, որ Իրինա Շեյքը «կրկնօրինակում է» իրեն։

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով Քարդաշյաններին մոտ կանգնած աղբյուրին, 42-ամյա Քիմը մտահոգված է, որ Իրինան «թիրախում» է տղամարդկանց, որոնց հետ ինքը նախկինում ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել։

«Քիմին հետաքրքիր է թվում այն փաստը, որ Իրինան կապ է ունեցել Քանյեի (Ուեսթի) հետ նրանց բաժանումից անմիջապես հետո, եւ հենց որ Քիմին նկատեցին Թոմի հետ, Իրինան հանկարծ սկսեց հանդիպել նրա հետ: Դա նման է նրան, որ Իրինան թիրախավորում է Քիմի հետ կապված տղամարդկանց՝ երկու անգամ անընդմեջ, դա տարօրինակ զուգադիպություն է, եւ Քիմի ընկերները համոզված են, որ ինչ-որ բան այն չէ: Քիմն ատում է, երբ մարդիկ փորձում են կրկնօրինակել իրեն։ Այլ հայտնիների հետ կապ ունեցած տղամարդկանց հետապնդելը նրա ոճը չէ»,- ասել է աղբյուրը։

«Քիմը շատ էր նեղվել, երբ Քանյեն բաժանումից հետո հեռացել էր Իրինայի հետ, հիմնականում այն պատճառով, որ նա անհանգստանում էր իրենց երեխաների համար»:

Քանյեի եւ Իրինայի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը հայտնվեցին մայիսին՝ Deux Moi բամբասանքների կայքում:

Աղբյուրները The Sun-ին բացառիկ կարգով հայտնել էին, որ Քիմին «չեն նեղացրել կամ անհանգստացրել» այդ լուրերը: 2010 թվականին Իրինան հայտնվել էր Քանյեի Yeezy Mogul Power երգի տեսահոլովակում։

Սակայն լուրերն այն մասին, որ 37-ամյա Իրինան այժմ կապ ունի Թոմի հետ, ցնցել է Քիմին, գրում է պարբերականը։

Նախկինում Թոմի ու Քիմի սիրավեպի մասին լուրեր էին պտտվում, սակայն երկու կողմերն էլ հերքում էին դրանք՝ նշելով, որ նրանք պարզապես ընկերներ են։

Անցած շաբաթվա վերջին Իրինա Շեյքին նկատել են ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի Rolls Royce-ում, հայտնում է New York Post-ը։ Հրատարակությունը հրապարակել է կադրեր, որոնցում 45-ամյա մարզիկը գրկում է իր ուղեկցին։ Հանգստյան օրերը զույգը միասին է անցկացրել։ Պարբերականի տվյալներով՝ Բրեդին Շեյքին վերցրել է Bel-Air հյուրանոցից, եւ նրանք գիշերել են Լոս Անջելեսի իր տանը։