Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը Instagram-ում նոր գայթակղիչ նկարներ է հրապարակել։
Սեւ ու սպիտակ կադրերում 35-ամյա մոդելը հայտնվել է կիսամերկ՝ ձեռքով փակելով մերկ կուրծքը։
Այդպիսով նա գովազդել է Alo Wellness կալիֆորնիական ապրանքանիշի մարմնի խնամքի միջոցները։
Լուսանկարը հավաքել է ավելի քան 290 հազար լայք և արժանացել բազմաթիվ հիացական մեկնաբանությունների։
Նշենք, որ Իրինան առաջին անգամը չէ, որ գովազդում է կոսմետիկ ապրանքանիշի արտադրանքը և դրա գովազդային արշավի համար նկարահանվել է անկեղծ կերպարներում։