2020թվականի ամառն անցավ բոլորովին աննկատ։ Եվ չնայած այն հանգամանքին, որ աշնան սկիզբը շարունակում է զարմացնել տաք եղանակով, ցրտի մասին պետք չէ մոռանալ։ Այս մասին հիշեցնում է նաեւ սուպերմոդել Իրինա Շեյքը, որն անսովոր բոդիով կերպարանք է ընդունել երկնքի ֆոնին։
Instagram-ում հրապարակված լուսանկարներից մեկում սուպերմոդելը կրում է հաստ թելերից գործված բոդի, որն էլ ավելի է ընդծել նրա շքեղ կազմվածքը։ Բոդիի հենց այդպիսի տարբերակ են առաջարկում սեպտեմբերյան ցուրտ երեկոներին կրել Շեյքն ու Vogue ամսագրի հիմնադիրները։
«Մեր հպարտությունը։ Քեզ շատ է սազում», «Շլացուցիչ գեղեցկությունը», «Ես նման բան կկրեի։ Հիանալի է նայվում», «Շնորհակալություն Իրինա նորաձեւ կերպարների համար: Գնացի փնտրեմ», «90-ականների կրքոտ աղջիկ», - աշխարհի տարբեր երկրներից գրել են Շեյքին սիրահարված երկրպագուները։