Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, մինչ օրս չի ստացել Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Սասեքսի դքսուհու ընկերոջը:
Նրա խոսքով՝ Մարքլը նշել է, որ դա դանդաղ գործընթաց է:
Ըստ երկրի օրենքների՝ քաղաքացիություն ստանալու համար դիմում կարելի է ներկայացնել Մեծ Բրիտանիայի քաղաքացու հետ ամուսնությունից երեք տարի անց։
Նշվում է, որ այս պահին Մարքլը ամերիկյան քաղաքացիություն ունի: