![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/215899.png&w=300&h=200&mt=1572429920)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու նրա կինը' Բեթի Վարդանյանը, երեխայի են սպասում։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մխիթարյանն ու Բեթթին զբոսնում Հռոմում։ Տեսանյութում պարզ երևում է Բեթիի կլորացած փորիկը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրվել է այս տարվա հունիսի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։