Որոշ բույսեր կարող են օգնել ամրապնդել իմունիտետն ու լավացնել ինքնազգացողությունը, եթե, իհարկե, հակացուցումներ չկան: Ստորեւ ներկայացված են բույսեր, որոնք օգտակար են իմունային համակարգի համար:
Հացահատկի ծիլեր
Հացահատկի ծիլերը պարունակում են շատ ցինկ, որը կարեւորագույն դեր է կատարում իմունիտետի ամրապնդման ու առողջության պահպանման համար: Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել հացահատկի ծիլեր կամ ծլեցված հացահատիկով ջուր: Կարելի է այդ ծլերի խտանյութն օգտագործել նաեւ տարբեր կերակրատեսակների մեջ: