Ոմանց համար միաժամանակյա օրգազմը ֆիզիկապես ավելի զգալի է, քան անհատականը, քանի որ կնոջ օրգազմի դեպքում հեշտոցի կծկումներն ուժգնացնում են տղամարդու օրգազմը, իսկ տղամարդու օրգազմի վերջնական փուլում, երբ առնանդամը դառնում է ավելի պինդ ու ակտիվ, օրգազմի ժամանակ զգացողությունները կնոջ մոտ են ուժգնանում: Սակայն միաժամանակյա օրգազմի հասնելու ձգտումը մի շարք բացասական կողմեր էլ ունի: Այն կարող է հանգեցնել զուգընկերոջից չպատճառաբանված բարձր սպասումների, ինչն էլ հիասթափության աղբյուր է:
Կանանց և տղամարդկանց հոգեբանությունն այնպիսին է, որ զուգընկերոջը հաճույք պատճառելը ինքնագնահատականի վրա ահռելի ազդեցություն ունի: Եվ ահա, միաժամանակյա օրգազմի հասնելու մրցավազքը կարող է զույգի մոտ բարդույթների առաջացման պատճառ դառնալ: Եվ վերջապես, շատերի համար ավելի կարևոր է զուգընկերոջ օրգազմին հետևելը և այն էմոցիանալ բավարավածությունը, որը ստանում են նրանք այդ ընթացքում:
Միաժամանակյա օրգազմի դեպքում սսա գործնականորեն անհնար է, քանի որ ամեն մեկն իր զգացողություններիվրա է կենտրոնացած: Եթե ամեն դեպքում զույգը ցանկանում է միաժամանակ օրգազմ ապրել,անրհաժեշտ է հիշել հետևյալը. առաջին հերթին կարևոր են տղամարդու անատոմիական հնարավորություններն ու նրա կարողությունն՝ իր սերմնաժայթքումը հետաձգելու մինչ կնոջ մոտ օրգազմի առաջացումը: Ժամանակի ընթացքում կարելի է հայտնաբերել զուգընկերուհու՝ օրգազմի հասնելու մոտավոր ժամանակը, և զսպել մինչ այդ պահը: Երկրորդ. անհրաժեշտ է փնտրել ամենահարմար դիրքը, որում զուգընկերուհին ավելի մեծ հավանականություն ունի օրգազմի հասնելու, իսկ զուգընկերը` մինչև հարմար պահն իրեն զսպելու:
Հիմնականում ավելի հեշտ է կառավարվում տղամարդու օրգազմը, քան կնոջը: Կարևոր է նաև, որ տղամարդը չշտապի օրգազմի հասնելու, այլ կարողանա տարբեր արագությամբ և ինտենսիվությամբ շարժվել, ճանաչել կնոջ մարմնի առավել զգայուն հատվածները, որոնք նպաստում են օրգազմի հասնելուն, և կարողա այդ հատվածների վրա ներազդել: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Ֆիզիոլիգիայից կարծես թե գլուխ հանեցինք. անցնեք հոգեբանությանը:
Կարևոր է, թե որքան են զուգընկերները վստահում միմյանց, ինչպես են վերաբերվում իրար, սեքսի մեջ միայն վերցնել գիտեն, թե նաև կարող են սեր փոխանցել: Սակայն ամենակարևորն այն է՝ արդյոք ձգտում են արդյոք միաժամանակյա օրգազմի, թե պարզապես հաճույք են ստանում նրանից, որ սիրում են իրար ֆիզիկապես և զգայական առումով: Այստեղից էլ ամենապարզ խորհուրդը. պետք չէ նպատակ դնել անպայման միաժամանակ կամ առհասարակ օրգազմի հասնել: Սա պետք է բնականորեն տեղի ունենա:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am
Կարևո՞ր է արդյոք միաժամանակյա օրգազմը
23:21 - 7.Մայիս.2019
Առաջարկում ենք նաև
26/03/14 23:00
Կարևո՞ր է արդյոք միաժամանակյա օրգազմը
20/10/13 00:22
Կարևո՞ր է արդյոք միաժամանակյա օրգազմը
07/05/19 20:42
Կարևո՞ր է արդյոք առնանդամի չափը
07/05/24 13:50
Կմասնակցի՞ արդյոք ԱՄՆ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Պետդեպը պարզաբանում է
19/03/24 09:15
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
02/02/24 09:51
«Հրապարակ». Հիմա ի՞նչ պատրվակով են հետաձգելու
01/02/24 14:48
Սիրտս վկայում է՝ ընտրություններից առաջ Նիկոլը կալանավորելու է իր եղբորը՝ Արտակ Փաշինյանին․ Զոհրաբյան
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
04/10/23 12:48
Արդյոք կներվեն արցախցիների բանկային պարտավորությունները
Ամենադիտված
Լրահոս
16:00
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը
19:20
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»
12:20
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում
16:30
24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի Հովհաննիսյան
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ