Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Սուրեն Առուստամյանը հաղթել է հանրահայտ կիթառահար Էրիկ Կլեպտոնի հայտարարած' "Cocaine" ստեղծագործության լավագույն քավեր տարբերակի հեղինակ մրցույթում: Երկու հաղթողներն ընտրվել են քվեարկության միջոցով և ժյուրիի կողմից: Ինչպես շատերը, ArmStar-ը ևս անհամբերությամբ սպասում էր արդյունքների ամփոփմանը. այն հայտարարելուց հետո, մենք այս պատվավոր հաղթանակի մասին զրուցեցինք Սուրենի հետ:
Պարզվեց, որ արդյունքները պետք է հայտնի լինեին դեռ փետրվարի սկզբին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց ու հայտարարվեց միայն երեկ: Սուրեն Առուստամյանը նշեց, որ ինքը հաղթել է քվեարկության արդյունքում' մի քանի հազար ձայնի տարբերությամբ հետևում թողնելով 2-րդ տեղում գտնվող մասնակցին: Հիշեցնենք, որ որպես մրցանակ Սուրենի կատարումը կտեղադրվի Էրիկ Կլեպտոնի Ֆեյսբուք-ի պաշտոնական էջում, նա կստանա "Slowhand" վերաթողարկված ալբոմի վինիլային տարբերակը:
Ժյուրին հաղթող է ճանաչել արգենտինացի կիթառահարին: Նա "Universal Music Enterprises" ընկերության կողմից կստանա 2500 դոլար արժողությամբ Fender "Blackie"կիթառ :
ArmStar-ը շնորհավորում է Սուրենին այս վստահ հաղթանակի համար և ցանկանում նորանոր հաջողություններ: