Աշխարահռչակ երաժիշտ Էրիկ Կլեպտոնի հայտարարած մրցույթը, ըստ որի՝ աշխարհի տարբեր մասերից տարբեր կատարողներ պետք է ներկայացնեին «Cocaine» երգի իրենց քավր տարբերակը, ավարտվել է: Իսկ արդյունքում երկու հաղթողներից մեկը մեր հայրենակից, Հայաստանը «Նոր ալիք»-ում ներկայացրած Սուրեն Առուստամյանն է:

Մասնակիցներից մեկը հաղթել է ժուրիի քվեարկության արդյունքում, իսկ մյուսը՝ ըստ հավաքած ձայների: Հենց վերջին տարբերակով էլ հաղթել է Սուրենը:

Ինչպես հայտնի է, հաղթանակի արդյունքում Սուրենը կարժանանա «Slowhand» վերաթողարկված ալբոմի վինիլային տարբերակին և նրա քավր տարբերակը կտեղադրվի Կլեպտոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Առաջարկում ենք վայելել Սուրենի կատարումը: